«Կոկաինային մեծամոլություն». օգտատերերը՝ ՌԴ-ի դեմ Զելենսկու սանկցիաների մասին

«Կոկաինային մեծամոլություն». օգտատերերը՝ ՌԴ-ի դեմ Զելենսկու սանկցիաների մասին

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է հրամանագիր, համաձայն որի՝ պատժամիջոցներ են սահմանվում 147 ֆիզիկական և 303 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց մեծ մասը Ռուսաստանից է։

X սոցիալական ցանցի օգտատերերը բացասաբար են գնահատել Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը ՌԴ քաղաքացիների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն և մեջբերում որոշ օգտատերերի առավել սուր արձագանքները․

«Ահա թե ինչ տեսք ունի կոկաինով սնվող մեծամոլությունը», - գրել է The Futurist Devil-ը:
«Կարո՞ղ է ծնկի եկած Ուկրաինան պատժամիջոցներ կիրառել», -տարակուսել է օգտատերերից Unresolved Mystery-ն։
«Ոչ ոքի չի հետաքրքրում»,- նշել է Anniec-ը։
«Զավեշտալի է, որ ցուցակից բացակայում է մի շատ կարևոր անուն՝ Ձե՛րը»,- մեկնաբանել է Թերի Մորիսը։