Սոփեստը

Սոփեստը

Հեղափոխության առաջնորդը սոփեստ է, ինչն վատ է, որովհետև նպատակը կասկածելի է, հայոց պետա­կանության ապագայի առումով: 

Սոփեստություն (հուն. σόφισμα՝ վարպետություն, հմտություն, խորամանկ հորինվածք, հնարք [Ахманов А. С.,1960; Брутян Г.,1959])-պաշտոնապես թվացյալ ճիշտ, բայց ըստ էության կեղծ եզրակացություն, որը հիմնված է մեկնարկային դիրքերի միտումնավոր սխալ ընտրության վրա (հայտարարված 0 կետը, փաստորեն, նշանակում էր միտումնավոր սխալ դիրքավորում):
Սոփեստությունը որպես ուսուցման մեթոդ ներմուծվել է հին հույն սոփեստների կողմից հունական քաղաք-պետություններում մոտավորապես մ.թ.ա. V դարում՝ պրոֆեսիոնալ ուսուցիչների կողմից, ովքեր ազնվական երիտասարդներին ուսուցանել են պերճախո­սություն, հռետորական վարպետություն և հանրային բանավեճի արվեստ՝ քաղաքական կամ այլ կարիերայի նախապատրաստելու նպատակով: Սոփեստները եղել են անձնական վարձու ուսուցիչներ և հիմնվել են խնդիրների լուծման բազմակարծության մեթոդաբա­նության վրա։

Հարց 1. Ի՞նչ խնդիր լուծելու նպատակով է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խորացել սոփեստության մեջ: Հասկանու՞մ է, արդյոք, «հպարտ» հայ ժողովուրդը, ինչպես որ նրա շրջապատը, որ գտնվում են սոփեստության հիպնոսի մեջ: Հարց 2. Որտե՞ղ են գործում ժամանակակից սոփեստության դպրոցները և դրանցից որում է ուսումնառել հայտնի անձը (այս հարցը զուտ բարի նպատակ է հետպնդում. արժեք գովասանքի խոսքեր ասել այսպիսի փայլուն շրջանավարտ տված դպրոցի հասցեին):

Հիմա տեսնենք, թե սոփեստներն ինչպես են մոլորեցնում մարդկանց:

Հնագույն սոփեստություններից մեկը («եղջերավորը») վերագրում են Եվբուլիդեսին. «Ինչը դու չես կորցրել, դու ունես: Եղջյուրներ դու չես կորցրել: Նշանակում է դու եղջյուրներ ունես»: Այստեղ քողարկվում է ավելի մեծ ուղերձի երկիմաստությունը: Ընդհանրական «Ամենը, ինչ դու չես կորցրել… » մտածելակերպի դեպքում եզրահանգումը տրամաբա­նական է, սակայն ակնհայտ է, որ մեծ ուղերձը կեղծ է, եթե այն դիտվում է մասնակի, ապա եզրահանգումը տրամաբանորեն չի հետևում: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Արիստոտելը ձևակերպեց տրամաբանությունը: 

Նոր Հայաստանի ողբերգական սոփեստություններից են.
1. Ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի.
2. Ղարաբաղը հայկական չէր մնալու, որովհետև կարգավիճակի վերաբերյալ հան­րաքվեին նաև ԼՂԻՄ-ում բնակվող ադրբեջանցիներն էին մասնակցելու (խնդրի լուծման բազմակարծության մեթոդաբանություն. ազերիներն էլ ունեն իրավունքներ ԼՂԻՄ-ում, բայց չգիտես թե ինչու, ազերիները բազմակարծիք չեն եղել այս ու նաև ՀՀ-ի տարածքը պատմականորեն հայերին պատկանելու հարցում).
3. Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է.
4. Հանրահավաքներին մասնակցող մի քանի հազար մարդը ժողովուրդ չէ (սա վերաբերում է «Կույտ» սոփեստությանը. «Մեկ հատիկը կույտ չէ, երկու հատիկը կույտ չէ․․․, հատիկը կույտ չէ», որով արտացոլված է քանակի և որակի դիալեկտիկան):

Այնպես որ, հեղափոխության առաջնորդը երբեք էլ չի ստել, իրեն չի հակասել, այլ հնագույն հույներից ավելի հմուտ սոփեստություն է արել ու անում, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ներկա ժամանակ: Հաջողել է:

Ուղղակի, առաջանում է հարց. Այս ամենն ինչի՞ համար է արվում:

Գագիկ Վարդանյան