Ֆիննախը նախազգուշացրել է հնարավոր դեֆոլտի մասին

Ֆիննախը նախազգուշացրել է հնարավոր դեֆոլտի մասին

ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է հրատապ կերպով, մինչեւ հուլիսի 31-ը բարձրացնեն պետական պարտքի շեմը, հակառակ դեպքում Միացյալ Նահանգների տնտեսությանը սպառնում է դեֆոլտ։ Այս առնչությամբ նա դիմել է Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիին։

Ըստ հաղորդման, Յելլենը, Փելոսիին գրած նամակում ասել է, որ արդեն այս ամիս իր ղեկավարած գերաեսչությունը կադադարեցնի պետական արժեթղթերի վաճառքը, որի հաշվին իրականացվում է պետական պարտքի ֆինանսավորումը։

Օգոստոսի 2-ից, եթե չլինի համաձայնություն վերջինիս սահմանափակման մասին, ապա իրենք ստիպված կլինեն արտակարգ գործողությունների գնալ՝ ամերիկյան պառլամենտի պարտավորությունների համեմատ վճարումներ կատարելու համար։ Նման գործողությունները թույլ կտան բացելու հավելյալ պետական հաշիվներ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Արտակարգ միջոցառումների իրականացման ժամկետները դեռ հայտնի չեն, քանի որ դեռեւս չի կարելի հստակ խոսել հստակ եկամուտների եւ ծախսերի մասին, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով։