Բռնվել են հենց գողության պահին

Բռնվել են հենց գողության պահին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում գողություն անելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 40 և 37 տարեկան երկու տղամարդու՝ երկուսն էլ նախկինում դատված։Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Կատարվում է քննություն։