ՆԱՏՕ-ի առաքելությունը սպառնացել է միջամտել Սերբիա-Կոսովո սահմանին տիրող իրավիճակին

ՆԱՏՕ-ի առաքելությունը սպառնացել է միջամտել Սերբիա-Կոսովո սահմանին տիրող իրավիճակին

Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը սպառնացել է միջամտել Կոսովոյի հյուսիսային մասում տիրող իրավիճակին՝ կայունության սպառնալիքի դեպքում:

«Կոսովոյի հյուսիսային քաղաքներում անվտանգությանն առնչվող ընդհանուր իրավիճակը մնում է լարված: ՆԱՏՕ-ի ղեկավարության ներքո KFOR առաքելությունն ակնդետ հետևում է իրադրությանն ու պատրաստ է միջամտել, եթե կայունությունը հայտնվի սպառնալիքի տակ»,-ասվում է առաքելության տարածած հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Կոսովոյի ոստիկանությունն օգոստոսի 1-ի կեսգիշերին օպերացիա կսկսի տարածաշրջանի հյուսիսում և կարգելափակի Բելգրադի կողմից տրված փաստաթղթերով քաղաքացիների մուտքը։

Կիրակի երեկոյան օդային տագնապի ազդանշաններ են հնչել Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրողների մեծ մասը սերբեր են։ Ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը երկու անցակետ է փակել, մարդիկ սկսել են բարիկադներ կառուցել: