BBC-ի խմբագիրը Հայաստան կժամանի

BBC-ի  խմբագիրը Հայաստան կժամանի

BBC-ի խմբագիր Սթիվեն Թիթերինգտոնը Հայաստան կժամանաի, նա փետրվարի 4-ին՝ ժամը 12:30-ինլրագրողների, լրագրություն դասավանդողների և ուսանողների համար վարպետության դաս կանցկացնի: 

Սթիվ Թիթերինգտոնը «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության համաշխարհային ծառայության ավագ թողարկող խմբագիրն է, մի շարք խմբագրական նախագծերի և հաղորդաշարերի հեղինակ է, մշակել է այնպիսի հաղորդումների ձևաչափեր, ինչպիսիք են «The Why Factor», «Trending», «The Food Chain» և «The Inquiry», ինչպես նաև «The Assassination», «The Big Idea» և «The Hurricane Tapes» փոդքաստերը: Թիթերինգտոնը նաև «BBC MINUTE» ձևաչափի հիմնադիրն է, որը մեկ րոպե տևողությամբ լուրերի շուրջօրյա թողարկում է, հեռարձակվում է գործընկեր երաժշտական ռադիոալիքների եթերով։ 
Մինչ այդ, Թիթերինգտոնը աշխատել է «ԲիԲիՍի» համաշխարհային լուրերի ծառայությունում որպես պատասխանատու խմբագիր, լրատվական ծրագրերի տնօրենի տեղակալ և նյուզռումի խմբագիր՝ ղեկավարելով այնպիսի իրադարձությունների լուսաբանում, ինչպիսիք են սեպտեմբեր 11-ի ահաբեկչական գործողությունները, իրաքյան և աֆղանական պատերազմները: Թիթերիգտոնը «WS 24 hour» լրատուի հիմնադիր խմբագիրն է։ Լրագրողական գործունեության ընթացքում «ԲիԲիՍի» համաշխարհային ծառայության համար աշխատել է ամերիկյան, ռուսական և չինական ծառայությունների համար և ռեպորտաժներ պատրաստել աշխարհի տարբեր ծայրերից` Հայիթիից մինչև Հոնկոնգ։