Քիմ Քարդաշյանը ֆշեշմոբ է կազմակերպել` ի աջակցություն Հայաստանի

Քիմ Քարդաշյանը ֆշեշմոբ է կազմակերպել` ի աջակցություն Հայաստանի

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը վիդեո-ֆշեշմոբ է կազմակերպել, որում ամերիկացի հայտնի աստղերը՝ դերասաններ, երգիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, բասկետբոլիստներ, իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 17–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։