Մատենադարանյան թարմ աֆորիզմներ

Մատենադարանյան թարմ աֆորիզմներ

Չնայած մեր քաղաքական գործիչներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանի մատենադարանյան  մամլո ասուլիսից հետո վեպ պիտի գրվի, այն էլ երկհատորանի, բայց կարծում եմ, որ նոր հորիզոններ են բացվել աֆորիզմների, ասույթների համար,  և մեր լրագրողները «բամբասելու փոխարեն», լավ կանեն վարչապետի աֆորիզմները հրապարակեն՝ օրիգինալ վիճակում։ Ներկայացնում եմ մի քանիսը թարմ, ոչ սառեցված․

 

ՀՀ-ում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է` Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։

 Խողովակները համ մտնում, համ դուրս են գալիս դուրս են գալիս։

Հայաստանցի յուրաքանաչյուր տղամարդու համար առաջին տիկինը իր կինն է, և հայաստանցի յուրաքանչյուր կնոջ համար միակ պարոնը իր ամուսինն է։

Եթե այսօր էլ ընտրություններ լինեն, կարծում եմ, որ «Իմ քայլը» ավելի շատ ձայներ կստանա։

Միևնույնն է ուղղաթիռը պետք է թռնի, դրա համար երբեմն ուղղաթիռով եմ տեղ գնում:

Ինձ թվումա, եթե ինչ որ բան նախկինները փորձեն անեն, ժողովուրդը իրանց կհանի որոշ տեղեր։

 

Մարդիկ կան՝ իրենց գնացքը գնացել է, նույնիսկ «Ֆերարիով» իրենց հետևից չեն հասնի։

 

Բանակցություններից առաջ կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է։

 

 

Ես չեմ պատկերացնում, որ ես երբևէ պետք է գնամ Ղարաբաղ, և այնտեղ ծառայող իմ տղայի մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ։

 

Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը պիտի նստի, կնստի, եթե պարզվի՝ չպետք է նստի, չի նստի։