Ով է առաջատար Ուկրաինայի նախագահի թեկնածուներից

Ով է առաջատար Ուկրաինայի նախագահի թեկնածուներից

Ուկրաինայում առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների շարքում բացարձակ առաջատար է դարձել Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է համաուկրաինական «Передовые правовые инициативы» նախաձեռնությունը, վկայակոչելով Ուկրաինայի բոլոր ռեգիոններում իրականացրած իր սոցհարցումները։ Նրա օգտին պատրաստ են քվեարկելու քաղաքացիների 34 տոկոսը։ Երկրորդ տեղում «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն է, ապա՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն։ Ընդ որում, նրանց երկուսի վարկանիշն էլ սրընթաց իջնում է։