«Հրապարակ». «Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ». Միրզոյանը՝ ցուցարարին

«Հրապարակ». «Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ». Միրզոյանը՝ ցուցարարին

Մինչ խորհրդարանում ընթանում էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ դարպասների մոտ հավաքվել էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները։ Նրանք «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով պահանջում էին, որ իրենց թույլ տան դարպասներից ներս մտնել, որ ԱԺ բակում ակցիա անեն։ Ցուցարարների մոտ իջած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշեց թույլատրել, որ բակ մտնեն։ Ցուցարարներից մեկը, նրան դիմելով, ասաց․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո լինելու է ուղիղ ժողովրդավարություն, եւ ժողովուրդն է որոշելու․․․ Ջերմուկ համայնքն արդեն վաղուց որոշել է՝ ինքը չի ուզում, որ հանքը շահագործվի»։ «Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»,– զայրացավ Արարատ Միրզոյանը։