«Հրապարակ». Հակառակ օպտիմալացմանը՝ Փաշինյանը ընդլայնում է հաստիքացուցակը

«Հրապարակ». Հակառակ օպտիմալացմանը՝ Փաշինյանը ընդլայնում է հաստիքացուցակը


Կառավարության կազմի օպտիմալացման ծրագիրը, ինչպես հայտնի է, ընթացքի մեջ է։ Սակայն, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են։ Ավելին՝ անգամ հակառակ գործընթացն է նկատվում։ Կառավարության կայքից տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշման մասին․ «2018 թ․ հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման հավելվածում «300» թիվը փոխարինել «302» թվով»։ Խոսքն արդարադատության նախարարության մասին է։