Սեփական ժողովրդին ահաբեկելո՞վ են խաղաղության հասնում

Սեփական ժողովրդին ահաբեկելո՞վ են խաղաղության հասնում

Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բարձր մակարդակի են և տարիներ շարունակ կատարած աշխատանքը Տավուշի անվտանգությունն ապահովելու համար էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

ՀՀ ՊՆ նախկին նախարարը անդրադարձել է նաև հայերի և ադրբեջանցիների համակեցությամբ ապրելուն։ Արցախի բռնի հայաթափումից ու բռնազավթումից հետո համակեցության մասին խոսելը Օհանյանը անտեղի է որակել։

«Այս վիճակով դժվար է խաղաղ ապրելու ձեռք մեկնելը։ Բայց ի՞նչ է անում գործող վարչապետը․ գնում ու գյուղացիներին պատերազմ սկսելու սպառնալիք ներկայացնում։ Սեփական ժողովրդին ահաբեկելո՞վ են խաղաղության հասնում»,-նշել է նա: