ԱՄՆ-ն արգելում է TikTok-ի եւ WeChat-ի գործունեությունը իր տարածքում

ԱՄՆ-ն արգելում է TikTok-ի եւ WeChat-ի գործունեությունը իր տարածքում

Միացյալ Նահանգների Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ից ԱՄՆ տարածքում արգելվելու են TikTok եւ WeChat հավելվածների գործունեությունը։ Նույն օրվանից արգելվում է նաեւ WeChat-ի միջոցով գումարների փոխանցումը կամ վճարումների կատարումը։ Երկու հավելվածներն էլ հավաքում են օգտատերերի մասին ընդարձակ ինֆորմացիա, ներառյալ նաեւ ցանցային ակտիվության մասին տեղեկություններ, տվյալներ գտնվելու վայրի մասին, ինչպես նաեւ տվյալներ որոնողական համակարգից օգտվելու պատմության եւ դիտումների պատմության մասին։ Ըստ ԱՄՆ վարկածի, այս հավելվածները համագործակցում են Չինաստանի հատուկ ծառայությունների հետ եւ ստեղծում են սպառնալիքներ ԱՄՆ ազգային անվտանգության համար։