Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել

Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ԻՐԱԶԵԿՈՒՄ
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։
Նշված դրույթը տարածվում է նաև այն անձանց վրա,
---ովքեր բացի այլ պետության քաղաքացիությունից օրենքի ուժով հանդիսնանում են ՀՀ քաղաքացի, սակայն դեռ չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր,
--- ովքեր բացի այլ պետության քաղաքացիությունից հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է»։