Քիչ հավանական է, որ ամերիկյան զորքերը որպես խաղաղապահ մեկնեն Ուկրաինա․ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Քիչ հավանական է, որ ամերիկյան զորքերը որպես խաղաղապահ մեկնեն Ուկրաինա․ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կարծում է, որ քիչ է հավանականությունը, որ ամերիկյան զորքերը ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում մեկնեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН-ը։

Նա հավելել է, որ Լեհաստան այցելության ժամանակ՝ ԱՄՆ նախագահը Լեհաստանի նախագահի հետ քննարկելու է Ուկրաինա խաղաղապահներ տեղակայելու հարցը, որտեղ ներկայումս ընթանում է պատերազմ Ռուսաստանի հետ։ Նա նշել է, որ թեեւ քիչ հավանական է, որ ամերիկյան զորքերը մասնակցեն այդ խաղաղապահ առաքելությանը, սակայն կաջակցեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների ցանկացած որոշում, որը նրանք կկայացնեն։

Նա նաեւ ասել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում։ Թոմաս-Գրինֆիլդն այդ բանակցությունները որակել է միակողմանի։