Ռուսական իշխանությունները Ալեքսեյ Նավալնուն ներառել են ահաբեկիչների եւ ծայրահեղականների ռեեստրում

Ռուսական իշխանությունները Ալեքսեյ Նավալնուն ներառել են ահաբեկիչների եւ ծայրահեղականների ռեեստրում

Ռուսական իշխանությունները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն ներառել են ահաբեկիչների եւ ծայրահեղականների ռեեստրի մեջ։ Միաժամանակ, նրա հետ միասին այդ ցանկում հայտնվել են նաեւ նրա մի քանի կողմնակիցները՝ Լյուբով Սոբոլը, Գեորգի Ալբուրովը, Վյաչեսլավ Գիմադին, Պավել Զելենսկին, Լիլիա Չանիշեւան, Ռուսլան Շավադդինովը, Անդրեյ Ֆատեեւը, Քսենյա Ֆադեեւան, Զախար Սարապուլովը, Եգոր Բուտակովը եւ Վադիմ Օստանինը։

Ըստ գործող ընթացակարգերի, բանկերը այժմ պետք է սառեցնեն նրանց բանկային միջոցները եւ դադարեցնեն նրանց սպասարկել։ Երկու շաբաթ առաջ էլ Росфинмониторинг-ի կողմից այդ ցանկում ներառվել էին Նավալնու կողմնակիցներ Լեոնիդ Վոլկովն ու Իվան Ժդանովը։