Չի կարողանում մարել ռուսներին ունեցած պարտքը 

Չի կարողանում մարել ռուսներին ունեցած պարտքը 

Ինչպես հայտնի է, Անկարան պաշտոնապես դիմել է Մոսկվային, խնդրելով հետաձգել գազի մատակարարման դիմաց վճարումների մի մասի կատարումը, որպեսզի կարողանա մեղմել տնտեսական այն վնասը, որը թուրքական էկոնոմիկան ստացել է էներգակիրների թանկացումից։

Aktif Haber թուրքական պարբերականի համաձայն, այն բանից հետո, երբ այս մասին պաշտոնապես հայտնի է դարձել, ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել կառավարության սուր քննադատությամբ։

«Թուրքիան հայտնել է Ռուսաստանին, պատերազմի մեջ գտնվող երկրին, որ չի կարողանա վճարել իր պարտքը։ Նա չի կարող կատարել վճարումներ այն դեպքում, երբ այդ վճարները հավաքագրել է ժողովրդից։ Ում չի կարող վճարել։ Պետությանը, ով պատերազմ է սանձազերծում։ Թուրքիան հնուց ի վեր լուրջ եւ հարգված պետության համարում է ունեցել։ Ներկայիս իշխանությունը սակայն, ամեն բան քանդել է։ Համակարգն ու պալատական իշխանությունը ամբողջովին անպիտան է դարձել»,- ասել է նա։