«Սլովանի» մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին

«Սլովանի» մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի մասին։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը լուրջ վնասվածք է ստացել մարզման ժամանակ և ըստ նախնական տվյալների՝ բաց կթողնի 2-3 ամիս։

«Տիգրանը մեկնարկային կազմի խաղացող է։ Նա կարողանում է խաղալ սահմանափակ տարածությունում և հիանալի ձախ ոտք ունի։ Մենք կզգանք նրա բացակայությունը։ Տիգրանին կարող է փոխարինել Յարո Զմրհալը»,- ասել է Վայսը նախախաղային ասուլիսի ժամանակ։

«Սլովան» – «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 27-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։