Ոսկանյանը հեռացել է պաշտոնից

 Ոսկանյանը հեռացել է պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հեռացել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրենի պաշտոնից:Այսօր երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը նրա ու ակադեմիայի միջև։  

Արթուր Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի մինչև 17, 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: Նա գլխավորել է նաև Երևանի «Բանանց» (խմբ. ներկայում «Ուրարտու») ակումբը՝ 2016/17 թվականներին: