Մոտ ապագայում ՀՀ-ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և հրաժարվել ռուսական ռազմաբազայից․ Զատուլին

Մոտ ապագայում ՀՀ-ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և հրաժարվել ռուսական ռազմաբազայից․ Զատուլին

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ենթադրել է, որ Հայաստանը տեսանելի ապագայում կարող է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին։ 

Քաղաքական գործիչն այդպիսի տեսակետ է հայտնել «Աբզազ» Telegram ալիքի հետ զրույցում։
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի հանրապետությունում անջատել ռուսական հեռուստաալիքները։ 

Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարի իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։ Նա այդ նախաձեռնությունները կապեց տարածաշրջանում ռուսական ազդեցության դեմ պայքարի հետ։
«Ավելին, տեսանելի ապագայում փորձ կարվի, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և կբարձրացվի Գյումրիում ռուսական ռազմակայանի առկայության հարցը»,- ասաց Զատուլինը։