Բազմաթիվ դասախոսներ պատրաստ են անվճար դասավանդել Արցախի պետական համալսարանում

Բազմաթիվ դասախոսներ պատրաստ են անվճար դասավանդել Արցախի պետական համալսարանում

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով որ պատրաստ է անվճար դասավանդել, եթե վերականգնվի Արցախի պետական համալսարանը:

«Եթե Արցախի պետական համալսարանը վերականգնվի, պատրաստ եմ անվճար դասավանդել համալսարանում:

Կարծում եմ դասավանդող ընկերներիցս շատ-շատերը նույնպես պատրաստ կլինեն անվճար դասավանդելու:

Ի՞նչ կասեք, դասավանդման փորձ ունեցող ընկերնե՛ր ջան»:

Գրառման մեկնաբանություններում բազմաթիվ դասախոսներ իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ անվճար դասավանդել Արցախի պետական համալսարանում: