Թուրքական լիրան նոր «ռեկորդ» է սահմանել 

Թուրքական լիրան նոր «ռեկորդ» է սահմանել 

Թուրքական լիրան փոխարժեքային գնանկման նոր «ռեկորդ» է սահմանել։ Երկուշաբթի առավոտյան 1 դոլարի փոխարժեքը թուրքական արժույթով կազմել է 28 լիրա։ Բորսայական վաճառքի մեկնարկին արձանագրված նման փոխարժեքից հետո, սակայն թուրքական արժույթը 0,73 տոկոսով բարձրացել է, հասնելով 1 դոլարի դիմաց 27,74 լիրայի։

Նշենք, որ ընթացիկ տարում, բացի օգոստոսից, թուրքական արժույթը, ըստ յուրաքանչյուր ամսվա ամփոփիչ տվյալների, արձանագրել է փոխարժեքային գնանկում։ Ամենակտրուկ գնանկումը եղել էր հունիսին, երբ 20,8 լիրայից՝ մեկ դոլարի դիմաց, փոխարժեքը հասել էր 26 լիրայի եւ հուլիսին, երբ 1 դոլարի փոխարժեքը հասել էր 27 լիրայի։