Շուկայում կգերիշխեն չինական ավտոմեքենաները

Շուկայում կգերիշխեն չինական ավտոմեքենաները

Չինական ավտոարտադրող ընկերությունները բարեհաջող կերպով զարգացնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում եւ ամենայն հավանականությամբ, ըստ մասնագիտական գնահատականների, չինական ավտոմեքենաների պահանջարկը ավելանալու է։ Ընդ որում, չինական արտադրանքը ռուսական շուկայում ավելի ու ավելի տիրապետող է դառնում։ Համաձայն Autostat կենտրոնի ուսումնասիրությունների, այս տարվա սեպտեմբերին ավտովաճառքի ծավալները Ռուսաստանում ավելացել են անցյալ տարվա համեմատ 148,6 տոկոսով, որի 49 տոկոսը չինական ավտոմեքենաներն են։

Սա այն դեպքում, մանրամասնում է Autostat-ը, որ դեռ 2021 թվականին չինական ավտոմեքենաների մասնաբաժինը ռուսական շուկայում չէր գերազանցում 7 տոկոսը։ Վերլուծաբաններն արձանագրում են, որ Lada-ից հետո ամենախոշոր ավտովաճառող ընկերություններն են չինական Haval, Chery եւ Geely ընկերությունները։ Ընդ որում, չինական ընկերությունները, սպասվում է, որ ավելի կմեծացնեն ռուսական ավտոշուկայում ունեցած իրենց մասնաբաժինը՝ ի հաշիվ այնպիսի ավտոհավաքման գործարանների, ինչպիսիք են Renault-ն եւ Nissan-ը։