Ռուսաստանում օղու եւ կոնյակի արտադրությունը նվազել է

Ռուսաստանում օղու եւ կոնյակի արտադրությունը նվազել է

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 7,2 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Օղու արտադրությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել է 5,7 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ» գերատեսչական վերահսկիչ մարմինը։

Այսպիսով, այս տարվա 9 ամիսներին արտադրվել է 5,881 միլիոն դեկալիտր կոնյակ եւ 54,874 միլիոն դեկալիտր օղի։ 2021 թվականին օրինակ, նույն ժամանակահատվածում արտադրվել է 5,383 միլիոն դեկալիտր կոնյակ եւ 53,481 միլիոն դեկալիտր օղի։ Ալկոհոլային խմիչքների արտադրությունն ընդհանուր առմամբ, առանց հաշվի առնելու գարեջրի եւ գարեջրատիպ ըմպելիքների, սիդրի, պուարեի եւ մեդովուխայի ծավալները, նվազել է 4,2 տոկոսով, կազմելով 132,066 միլիոն դեկալիտր։ Թույլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը հակառակը աճ է գրանցել 17,2 տոկոսով, հասնելով 15,625 միլիոն դեկալիտրի։

21 թվականին նույն ժամանակահատվածի համար այս ցուցանիշը կազմել է 9,598 միլիոն դեկալիտր։ Խաղողի գինու արտադրությունը այս տարվա 9 ամիսներին նվազել է 7 տոկոսով, հասնելով 22,228 միլիոն դեկալիտր ծավալի, շամպայնինը եւ իգրիստային խմիչքներինը՝ 7,2 տոկոսով, հասնելով 8,739 միլիոն դեկալիտրի, լիկյորային գինիներինը՝ 25 տոկոս նվազում է արձանագրել հասնելով՝ 599,236 հազար դեկալիտրի։ 21 թվականին այս ապրանքատեսակների արտադրական ծավալները համապատասխանաբար կազմել են 22,323 միլիոն դեկալիտր, 7,379 միլիոն դեկալիտր եւ 145,3 հազար դեկալիտր։