Այս մթերքները օգնում են պահպանել մաշկի թարմությունն ու երիտասարդությունը

Այս մթերքները օգնում են պահպանել մաշկի թարմությունն ու երիտասարդությունը

Բրիտանական Էդինբուրգի համալսարանի Աշերովյան ինստիտուտի գիտաշխատող Ռուփի Օժլան հայտնել է, որ մաշկի թարմության եւ երիտասարդության պահպանման համար անհրաժեշտ է սնվել։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ դոկտոր Օժլայի, պետք է խուսափել երկաթի բարձր պարունակություն ունեցող մթերքից՝ կարմիր մսից, որը կարող է կտրուկ տարիքային փոփոխությունների հանգեցնել։

Սրա փոխարեն նա խորհուրդ է տալիս սնվել հակաօքսիդանտներ կոլեգեն եւ միներալներ պարունակող մթերքներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն։

Նշենք, որ Ռուփի Օժլան սննդակարգի մշակման հարցում ամենահայտնի մասնագետներից է Մեծ Բրիտանիայում։ Նա նշում է, որ պետք է ավելացնել մրգերի եւ բանջարեղենների քանակը օրվա սննդակարգում, ինչպես նաեւ ուտել որակյալ ճարպերով հարուստ ընկուզեղեն եւ սերմեր։ Ցածր սպիտակուցային դիետան կարող է արգելակել աճի հորմոնների արտազատմանը, որոնք բերում են տարիքային փոփոխությունների։