Հայտնի են հեռավար աշխատանքի համար աշխարհում լավագույն քաղաքները

Հայտնի են հեռավար աշխատանքի համար աշխարհում լավագույն քաղաքները

Բրիտանական Carphone Warehouse-ը կազմել է հեռավար աշխատանքի համար աշխարհի լավագույն երեսուն քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ըստ finance.ua կայքի փոխանցման, փորձագետները ցանկը կազմելիս, հաշվի են առել զբաղվածության մակարդակը, աշխատավարձի միջին չափը, համացանցի արագությունը, բնակտարածքի վարձակալության գինը, կենցաղային հարմարությունները, առողջապահության վիճակը, տրանսպորտը, աշխատանքի համար անհրաժեշտ լոկացիան եւ ընդհանուր կյանքի որակը։

Առաջատարը ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքն է, երկրորդ տեղում՝ Թաիլանդում գտնվող Չիանգմայը, իսկ եռյակը եզրափակում է Բեռլինը։ Հնգյակում են նաեւ իսպանական Բարսելոնան եւ ավստրալական Մելբուրնը։ Ցանկում են նաեւ Թուլուզը /Ֆրանսիա/, Մոնրեալը՝ Կանադայում, Դուբայը, ԱՄԷ-ում, Մեդելինը՝ Կոլումբիայում, Օսլոն՝ Նորվեգիայում, Օքլենդը՝ Նոր Զելանդիայում, Ամստերդամը Նիդերլանդներում, Հոնգկոնգը Չինաստանում, Լոնդոնը Մեծ Բրիտանիայում, Սանկտ Պետերբուրգը՝ Ռուսաստանում, Սանտյագոն՝ Չիլիում եւ այլն։