Ի՞նչ պետք է անել իշխանափոխության համար՝ ըստ Անանյանի

Ի՞նչ պետք է անել իշխանափոխության համար՝ ըստ Անանյանի

«Բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է, այլ մի կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ Ազգային ժողովը։ Եվ մեր այսօրվա տիտղոսային ընդդիմության ներկայացվածությունը ԱԺ-ում վերաիմաստավորվելու է հենց դրանով։ Երբ հաճախ ասվում է, թե միգուցե ճիշտ կլիներ, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեին, դրանով գուցե իրավական ճգնաժամ կստեղծվեր, այդպես չէ, որովհետև այդ քննարկումները նույնիսկ իրավաբանների մոտ տանում են փակուղի։ Շատ կարևոր ու շատ պետք են իրենց մանդատներն այսօր ԱԺ-ում ունենալը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, «Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Հանդիպումը, նշենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Ավելի շատ պետք է քաղաքական մեծամասնությունը ներկայացնող խմբակցության հետ փորձենք աշխատել։ Մարդիկ կան, որ վախեցած են, մարդիկ կան, որ երևի զղջում են, բայց այլընտրանք չունեն, որովհետև որոշակի կաշկանդվածություն ունեն, և այդ աշխատանքն էլ պետք է անել»,- ասել է նա։