Մինչեւ տարեվերջ Ուկրաինան կարող է պարտվել․ ամերիկյան հետախուզություն 

Մինչեւ տարեվերջ Ուկրաինան կարող է պարտվել․ ամերիկյան հետախուզություն 

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Վիլյամ Բյորնսը Կոնգրեսին նախազգուշացրել է, որ Ուկրաինան մինչեւ այս տարեվերջ կարող է պարտություն կրել։ Այս մասին գրում է Politico-ն։ Ըստ հրապարակման, այս կանխատեսումն է արել Ուկրաինայի առնչությամբ Վիլյամ Բյորնսը՝ Լենգլիում՝ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի անվան կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

«Կա լիովին իրատեսական ռիսկ, որ ուկրաինացիները մինչեւ տարեվերջ կարող են պարտություն կրել մարտի դաշտում, կամ որ Ռուսաստանի նախագահը մինչեւ տարեվերջ կլինի այնպիսի դիրքերում, որ ինքը կթելադրի Ուկրաինական խնդրի քաղաքական կարգավորման պայմանները»,- ասել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը։