Հրետակոծությունն ավելի ինտենսիվ է դարձել, իսկ վիրավորների թիվը կարող է հասնել 2000-ի․ Մանրամասներ ՀԱՄԱՍ-ի հարձակումից

Հրետակոծությունն ավելի ինտենսիվ է դարձել, իսկ վիրավորների թիվը կարող է հասնել 2000-ի․ Մանրամասներ ՀԱՄԱՍ-ի հարձակումից

Հրետակոծությունը այս պահին երկրի կենտրոնական հատվածում ավելի է ուժգնացել, քան առաջ, քանի որ ավելի վաղ հրթիռներն ավելի շատ ընկնում էին երկրի հարավային կողմ, իսկ հիմա ավելի շատ թիրախը երկրի կենտրոնական հատվածն է։ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։

«Չեմ կարող ասել պաշտոնական թվերը զոհվածների, քանի որ վերջնական թիվ չկա, բայց այս պահին իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ խոսքը գնում է հազարից ավել, իսկ միգուցե նաև երկու հազար վիրավորների ավելի քան երկու հարյուր զոհվածների մասին։ Ցավոք, զոհվածների թիվը աճում ու աճում է։ Բացի այդ, կան մարդիկ, ում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները առևանգել են ու տարել Գազա։ չեմ կարող ասել հստակ թիվ գերեվարվածների՝ նրանք կարող են տասնյակներով, իսկ միգուցե հարյուրներով լինել՝ ոչ ոք ոչինչ չգիտի դեռ։ Այս պահին այդ տեղեկությունները ճշտվում են»,-ասաց Կորսունսկին։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իրենք գերեվարել են պաշտոնյաների, սակայն այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել Իսրայելի իշխանությունների կողմից և դա հայտնի կլինի ավելի ուշ, նշեց իսրայելցի քաղաքագետը։

Նա նշեց, որ արդեն երկու ժամ է, ինչ ՀԱՄԱՍ-ը հրետակոծում է Գազայի հատվածից Իսրայելի կենտրոնը ու հրետակոծության ինտենսիվությունը շատ բարձր է։