էդ ամբողջը, որ պատմում էիք, ճի՞շտ էր. Լևոն Բարսեղյան

էդ ամբողջը, որ պատմում էիք, ճի՞շտ էր. Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի անգամ Ամասիայում տեղեկատվության ազատության թեմայով սեմինար էի վարում։ Դպրոցների տնօրեններ էին մասնակցում։ Պատմեցի, որ ՊԵԿ-ը 21 մլն դրամով 20 ժամացույց է գնել հանրային փողերով եւ իբր նվիրել իր լավագույն աշխատողներին 2009 թվին (բոլորը շվեյցարական Breitling): Ու երբ հարցրել էինք այդ աշխատողների ցուցակը, շան տեղ չէին դրել մեզ։ Հետո 2,5 տարի դատարաններում օյին-զոյին էին գալիս թե ցուցակ չունենք, չենք հիշում չգիտենք… Գործը երկու անգամ գնաց հասավ վճռաբեկ, վերջը Արտակ Զեյնալյանի ջանքերով, իմ ներկայացուցիչն էր, վճռաբեկի անբեկանելիով որոշվեց, որ ցանկը պիտի տան։ Չտվին։ Եւս 2,5 տարի ԴԱՀԿ գրել-մրել-բզել քֆրտել, սկսեցին 2-3 անունով տալ՝ եռամսյակը մեկ։ Վերջապես 2015 վին լրիվ ցուցակը տվին, թե ում են պարգեւատրել։ Ժամացույցները ՊԵԿ-ը գնել էր «Քրոնոգրաֆ» խանութից, տեսնես ում խանութն էր։ Փաստացի չէր պագեւատրել։ Մեր դատական հալածանքի արդյունքում ստիպված եղավ պարգեւատրել։ Հիմա էդ ուսուցում-սեմինարի ժամանակ պատմում եմ սա, վերջում մի կոկիկ հագած, փողկապով տարեց մարդ մոտեցավ, կարծեմ որպես դպրոցի տնօրեն ներկայացավ ու հարցեց.-էդ ամբողջը, որ պատմում էիք, ճիշտ է՞ր։ Ասացի այո, ցույց տվեցի դատական գործի փաստաթղթերը, այլայլվեց, ասաց.-Լավ, ես հետը կխոսեմ։ Հարցրեցի՝ ում հետ։ Ասաց՝ Խաչատրյանի։ Չհասկացա, գնաց։ Հետո ասացին՝ ազգական է։ Փաստորեն, արդեն ուշ էր եղել խոսելը… կալանավորեցին Հայաստանի ամենահարուստ նախկին պաշտոնյաներից մեկին։ Իր եւ ընտանիքի հարստանալը առեղծված է մնում։ Չեմ ուզում վնասի վերադարձով ազատվի։ Ոչ ոք չի հաշվել, թե եթե այդ նյութական վնասները չհասցնեին, քանի հոգի չէր աղքատանա ու քանիսը չէին արտագաղթի»։