Էմանուել Մակրոնը դրական է արձագանքել ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով հրավիրելու Պուտինի առաջարկին

Էմանուել Մակրոնը դրական է արձագանքել ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով հրավիրելու Պուտինի առաջարկին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով հրավիրելու առաջարկին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա համաձայնել է Պուտինի հետ, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներն ունեն հատուկ առաքելություն քաղաքակրթության պահպանման հարցում։

Նշենք, որ խոսքը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մասին է։ Մակրոնը նաեւ ասել է, որ այս գաղափարը արդեն քննարկվել է մի քանի օր առաջ եւ ընդգծել, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները պարտավորություն ունեն ապահովել կարգուկանոնն ու մարդու իրավունքները ողջ աշխարհում։