Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել աղոթել նաեւ լրագրողների համար

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել աղոթել  նաեւ լրագրողների համար

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար։ Թվիթերյան իր հարթակում նա մասնավորապես գրել է․

«Եկեք միասին աղոթենք նրանց համար, ովքեր աշխատում են մեդիայում, ովքեր աշխատում են հեռահաղորդակցության ոլորտում, որպեսզի տեղեկություններ հասցնեն մեզ, որպեսզի մարդիկ չլինեն ամբողջապես մեկուսացված եւ ովքեր կրթում են երեխաներին։ Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ տոկալ մեկուսացման այս շրջանում»։