Հասմիկը լոլիկ, վարունգի հետ մի քիչ էլ կանեփ է աճեցրել

Հասմիկը լոլիկ, վարունգի հետ մի քիչ էլ կանեփ է աճեցրել

Գեղարքունիքի մարզում քրեական հետապնդում են սկսել Հասմիկ Սահակյանի դեմ, նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  իր բնակարանի դիմաց գտնվող ջերմոցում բանջարաբոստանային կուլտուրաների հետ միասին աճեցրել է խոշոր չափի, 27 հատ թմրալկալոիդ տերահիդրոկաննաբինոլ պարունակող կանեփ բույս, որը «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և վերացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: