Նախկին մարզպետը՝ բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական

Նախկին մարզպետը՝ բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական

Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի խորհրդական։

Հիշեցնենք, որ անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Միրիջանյանը ԲՀԿ քվոտայով նշանակվեց Արմավիրի մարզպետ եւ այդ պաշտոնից ազատվեց հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունների արդյունքում։ Միրիջանյանը մասնագիտությամբ բժիշկ է, մինչ մարզպետ նշանակվելը նա Բժշկականում էր դասավանդում։