Իսկը՝ «աղջիկ ուզելու» պատմություն

Իսկը՝ «աղջիկ ուզելու» պատմություն

Արցախի Հանրապետության նախագահի եւ ԱԺ ընտրություններին ընդառաջ, կարգին իրարանցում է սկսվել հայկական երկրորդ հանրապետությունում: Նախագահի թեկնածուները քիչ չեն, որոնք, ի թիվս այլ բաների, աչքի են ընկնում նաեւ իրենց հոգու եւ մտքի սլացքների բազմավեկտորությամբ ու իրարամերժությամբ: Առայժմ կարելի է միայն մոտավորապես ասել, թե ով ում է բրթում, ով ում է սատարում, ով ում է խոչընդոտում: Ինչպես ասում են՝ մենք ենք՝ մեր Արցախը, գյուղ տեղ է, մարդիկ իրար լավ են ճանաչում: Նշենք նաեւ, որ Բակո Սահակյանը թողնելու է պաշտոնը, եւ այդ հանգամանքն էլ ավելի է ոգեւորել ապագա թեկնածուներին:

Արցախում, սակայն, կան գրագետներ, որոնց ոչ այնքան սեփական թեկնածուն կամ պաշտպանած քաղաքական ուժն է հետաքրքրում, որքան ՀՅԴ-ն, այն, թե ինչ է անելու ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում՝ ում է պաշտպանելու, ունենալո՞ւ է, արդյոք, դաշնակցական թեկնածու, ի՞նչ հնարավոր դաշինքներ է կազմելու եւ այլն: Եվ նրանք այնպես են մտասեւեռվել ՀՅԴ-ի վրա, որ այդ կուսակցության ամենօրյա աշխատանքն անգամ «վերլուծում» են առաջիկա ընտրությունների պրիզմայով:

Ահավասիկ,  Վահրամ Աթանեսյանը մտահոգված է այն մտքից, որ ՀՅԴ-ն «վերբովկա» է անում ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանին, որ վերջինս համաձայնի մասնակցել նախագահական ընտրություններին եւ լինի ՀՅԴ թեկնածուն: Աթանեսյանն այսպես է մտածում՝ քանի որ Մայիլյանը ոչ «հա» է ասում, ոչ՝ «չէ», ՀՅԴ-ն որոշել է նրան աշխարհով մեկ ման տալ, սիրտը շահել, որ համոզվի, ասի՝ «հա»: Իմ գիտակցական կյանքում, որ ժամանակագրական առումով համընկնում է դաշնակցական կենսագրությանս հետ, դեռ չէր պատահել, որ ՀՅԴ-ին մեղադրեին «աղջիկ խոսացնելու» մեջ: Վահրամ Աթանեսյանը, փաստորեն, առաջին մարդն է, որ արել է դա:

Բայց մի պահ ենթադրենք, որ ՀՅԴ-Մայիլյան փոխհարաբերություններն իրոք այնքան զավեշտալի են, ինչպես Աթանեսյանն է ներկայացնում: Տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կա անհանգստանալու: Ի վերջո՝ մի «տղուն մի աղջիկ է հասնում», մի ընտրողին՝ մի թեկնածու: 
Աթանեսյանը գրել է. «ՀՅԴ մամուլը տեղեկացնում է, որ Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հարավային Ամերիկա, մասնավորապես` Արգենտինա` տեղի հայ համայնքի հրավերով: Արցախյան պատվիրակությունը կայցելի նաեւ Ուրուգվայ: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա դրանք կսահմանափակվեն բացառապես հայկական շրջանակներով: ԱՀ արտգործնախարարը որեւէ շփում չի ունենա Արգենտինայի եւ Ուրուգվայի պետական, քաղաքական կամ գոնե հանրային կառույցների ներկայացուցիչների հետ»:

Ես պարոն Աթանեսյանին կառաջարկեի կարդալ ՀՅԴ Հայ Դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասված է. «Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի հրաուերով, Ապրիլ 23-էն 25, Ուրուկուայի մայրաքաղաք Մօնթէվիտէօ կ՛այցելէ Մասիս Մայիլեանը, Արցախի արտգործ նախարարը պատուիրակութեամբ մը, որուն մաս պիտի կազմեն Ուաշինկթոնի մէջ Արցախի Հանրապետութեան մնայուն ներկայացուցիչ Ռոպերդ Աւետիսեանը, Արցախի ՀՅԴ ԿԿ-ի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ եւ ԸՆկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեանը։

Պատուիրակութեան պիտի ընկերակցի Հարաւային Ամերիկայի ՀՅԴ-ի ներկայացուցիչ Ժանիկ Քէչեանը: Իր Եռօրեայ այցելութեան ծիրէն ներս, Մասիս Մայիլեանը եւ իրեն ընկերացող պատուիրակութիւնը առիթ պիտի ունենայ մասնակցելու Հայոց Ցեղասպանութեան գաղութէս ներս կազմակերպուած շարք մը ոգեկոչման ձեռնարկներու, ինչպէս նաեւ նախապէս Հայ Դատի կողմէ ծրագրուած Ուրուկուայի քաղաքական ոլորտի մէջ կարեւոր դեր ունեցող պետական բարձրաստիճան պաշտօնեաներու հետ»:

Ինչպես նկատեցիք, Մայիլյանի այցը Հարավային Ամերիկա խիստ տարբերվում է այդ այցի մասին Աթանեսյանի պատկերացումներից եւ շատ ավելի կարեւոր իրադարձություն է, քան Մայիլյանին համոզելը, որ առաջադրվի նախագահի թեկնածու: Բանն այն է, որ օտար երկրների պետական, քաղաքական, հասարակական շրջանակներ ներկայացնող պաշտոնյաներն այնքան ազատ չեն, որ արցախյան օրակարգերին հարմարեցնեն իրենց հանդիպումները:

Ինչպես Մասիս Մայիլյանի, այնպես էլ Բակո Սահակյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի արտասահմանյան այցերը հընթացս կազմակերպվող միջոցառումներ չեն: Դրանց նախորդում է երկարատեւ եւ դժվարին աշխատանք, որի գլխավոր նպատակն Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելն է: Անտեսելով սա՝ Աթանեսյանը հարցնում է. «Ո՞րն է նման ծախսատար եւ հոգնեցուցիչ ուղեւորության իմաստը»: Նա «տպավորություն» ունի, որ Մասիս Մայիլյանի հարավ-ամերիկյան ուղեւորությունը կազմակերպվել է Դաշնակցության նախաձեռնությամբ` նպատակ ունենալով Արգենտինայի եւ Ուրուգվայի հայությանը ներկայացնել ԱՀ գործող արտգործնախարարին եւ նախագահի հավանական թեկնածուին»:

Ըստ մեզ՝ այս մտածելակերպի պատճառով էլ Աթանեսյանը սխալ եզրակացության է հանգում այցի կարեւորության հարցում. «Դաշնակցությունն ավելի վաղ հատկապես Ուրուգվայում լոբբիստական մեծ ջանքեր է գործադրել` հասնելու այդ երկրի խորհրդարանում Արցախի հարցով նպաստավոր կեցվածքի դրսեւորման: Ըստ երեւույթին, նպատակ է դրվել քաղաքական այդ կապիտալը Մայիլյանին փոխանցելու միջոցով հասնել ԱՀ նախագահի թեկնածու առաջադրվելու նրա համաձայնությանը»: Այսինքն ի՞նչ, ՀՅԴ-ն Մայիլյանին տարել է Հարավային Ամերիկա՝ «սեփական կալվածքները» ցուցադրելու եւ դուխ տալո՞ւ:

Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն էլի աշխատանքներ են կատարել: Օրինակ՝ Արցախում նախագահական ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պատվիրակությունների այցերն Արցախ եւ Արցախում միջազգային խորհրդաժողովների անցկացումը:

Եթե մտածեինք Աթանեսյանի պես, ապա պետք է ասեինք, որ ՀՅԴ-ն օտարերկրացիներին զբոսաշրջության նպատակով է բերում Արցախ