Մեզ ցեղասպանում են. Ռազմիկ Ամյանը տեսաուղերձով է հանդես եկել

Մեզ ցեղասպանում են. Ռազմիկ Ամյանը տեսաուղերձով է հանդես եկել

Երգիչ Ռազմիկ Ամյանն սոցցանցերի իր էջերում ուղերձ է հղել` Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. 

«Գնալով շատ ավելի ծանրանում է արցախցիներիս վիճակը։
Ինչպես գիտենք, սնունդն էլ է թերի, դեղորայքն էլ թերի, չգիտես ինչու միջազգային հանրութունը լռում է։

Այսօր ակնհայտ է, որ ցեղասպանում են մեզ։ Ցանկությունս մեկն է. եթե իմ խոսքը լսելի կլինի աշխարհին, ես երջանիկ կլինեմ։ Իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել։

Վիճակը շատ վատ է, շատ»։