Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել՝ ինչպես է նշել իր ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)

Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել՝ ինչպես է նշել իր ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)

Հուլիսի 24-ին Ջենիֆեր Լոպեսը նշել է իր ծննդյան 54-ամյակը։ Ինստագրամ սոցիալական ցանցում դերասանուհին վերջապես կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։


Ջեյ Լոն իր տարեդարձը նշել է հանգստավայրում. աստղը կադրեր է հրապարակել բաց մեջքով փայլուն զգեստով, որը լրացրել է մեծ զարդերով։ Դատելով նկարներից՝ Ջենիֆերը շատ չի տխրել իր տարիքի պատճառով: Կադրերից մեկում աստղը պարում էր սեղանի վրա։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարսանիքը։ Ըստ TMZ-ի՝ սիրահարները ամուսնացել են Լաս Վեգասում։ Աստղերի վերամիավորման մասին բամբասանքները հայտնվեցին 2021 թվականի գարնանը՝ Մոնտանայում ռոմանտիկ հանգստից հետո: