Երկրի նվաստացում

Երկրի նվաստացում

Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահներին, Արցախի հերոսներին, գեներալներին գերի վերցնելը, ձերբակալելը ՀՀ-ին հասցված ամենամեծ հարվածն է։ Խայտառակ պատերազմը, կապիտուլյացիան, Հայաստանի ու Արցախի ռազմական զինաթափումը շատ ավելի փոքր հարված է, քան Արցախի առաջնորդներին, հերոսներին ձերբակալելը։ Պարտությունը շատ չնչին բան է այն ամենի հանդեպ, ինչ կոչվում է երկրի նվաստացում, ստորացում։ Հնում մարդուն նվաստացնում էին՝ էշի վրա նրան թարս ու տկլոր պառկեցնելով ու գյուղեգյուղ շրջելով։ Հիմա մեր երկիրը այդ վիճակում է հայտնվել։

Ներքին ու արտաքին ուժերի շնորհիվ երկիրը հայտնվել է թարս էշի վրա նստելու ու նվաստացվելու վիճակին։ Ներքին եմ ասում, որովհետև Հայաստանում 2018 թվականից սկսված է նույն գործընթացը, ինչ Ադրբեջանում։ Ադրբեջանն ընտրել է աշխարհում բարձր հնչեղություն ունեցող Հայաստան աշխարհի նվաստացմամբ։ Նույնը Հայաստանի իշխանության ձեռքով կատարվում է երկրի ներսում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ Արցախը Ադրբեջան է, իրենց բնօրրանից հայաթափվել, էթնիկ զտման է ենթարկվել է մի ողջ Արցախ։

Հայաստանը նվաստացվում է։ Առաջին հերթին դա պիտի գիտակցել։ Նույնիսկ չեմ ուզում բարձրաձայնել, թե այդ զգուշացումս ինչի համար է, ի՞նչն է հիմք հանդիսացել, որ նման բան եմ ասում։ Եվ եթե գործող իշխանությունը մտածում է, որ հերթը իրեն չի հասնելու, թող մի անգամ էլ թերթի հայոց պատմությունը և ամեն ինչ տեղը կընկնի ու մի քիչ իր թիմակիցների ցնծությունը կմարի։