Մասկը կրկին ԱՄՆ-ի ամենահարուստ մարդն է․ Forbes
Իլոն Մասկը կրկին գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ քաղաքացիների ցուցակը, որը ամեն տարի կազմում է Forbes ամսագիրը։
Հրատարակությունը SpaceX-ի և Tesla-ի սեփականատիրոջ կարողությունը գնահատել է 251 միլիարդ դոլար, ինչը մոտավորապես հավասար է անցյալ տարվա ցուցանիշին, երբ Մասկը նույնպես գլխավորում էր այս ցուցակը։
Երկրորդ տեղում ամերիկյան Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է (161 մլրդ դոլար), երրորդում՝ Oracle կորպորացիայի ստեղծողներից Լարի Էլիսոնը (158 մլրդ դոլար)։
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը (121 միլիարդ դոլար) և Google կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Լարի Փեյջը (114 միլիարդ դոլար):
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 111 մլրդ դոլարով զբաղեցրել է վեցերորդ տեղը։
Ընդհանուր առմամբ, 400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 500 միլիարդ դոլարով, նշում է Forbes-ը:
Կարծիքներ