Ռուսաստանի նոր ռեգիոնները գրավիչ են «խոպանչիների» համար
Ռուսաստանում, ըստ սոցհարցումների, «խոպանչիների» համար աշխատանքի լավագույն շրջաններ են դարձել Ուկրաինայի այն շրջանները, որոնք անցել են ռուսական հսկողության ներքո։ Այստեղ աշխատավարձներն ավելի բարձր են։ Սրանով պայմանավորված՝ նկատվում է Սիբիրից, Ռուսաստանի հարավից եւ կենտրոնական շրջաններից աշխատուժի հոսք դեպի նշված շրջաններ։ Հիմնականում այս շրջաններում պահանջված են շինարարության, գյուղատնտեսության, ինչպես նաեւ տրանսպորտի եւ լոգիստիկայի մասնագետները։
Բանն այն է, որ Ուկրաինայից նվաճած այս ռեգիոններում Կրեմլը ակտիվ շինարարական աշխատանքներ է իրականացնում։ Նախատեսված է երեք տարում կառուցել 8400 օբյեկտ, այդ թվում նաեւ ենթակառուցվածքային եւ լոգիստիկ նշանակության օբյեկտներ։ Այսպես՝ լեռնագործներին եւ շինարարներին վճարում են 60-150 հազար ռուբլի՝ շինարարություններում եւ 75-180 հազար ռուբլի լեռնարդյունաբերական ձեռնարկություններում։ Սա բավական լավ թիվ է, եթե համեմատենք, որ միջին աշխատավարձը ՌԴ-ում չի գերազանցում 76 հազար ռուբլին։
Կարծիքներ