Այս երկրի՝ չպատվաստված նախագահին թույլ չեն տվել մտնել ռեստորան

Այս երկրի՝ չպատվաստված նախագահին թույլ չեն տվել մտնել ռեստորան

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, ով ժամանել է Նյու-Յորք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու, թույլ չեն տվել մտնել ռեստորան եւ ստիպված է եղել ընթրել փողոցում, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստումն հավաստիացնող փաստաթուղթ չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է Globo-ն։ Նշենք, որ սեպտեմբերի քսանին Բրազիլիայում նշում են գաուշուների աստամբության օրը եւ այդ առթիվ է նախագահ Բոլսոնարուն ցանկացել ռեստորանում ընթրել, բայց չի կարողացել, քանի որ պատվաստված չի եղել կորոնավիրուսի դեմ։ Ստիպված փողոցում, մայթի մի մասում երթեւեկությունը դադարեցվել է եւ այդտեղ են դրվել սեղանիկները եւ ընթրիքը կազմակերպվել է այնտեղ։