Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվածը՝ օդ․ Արմեն Աշոտյան | «Հրապարակ» 06.12.2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվածը՝ օդ․ Արմեն Աշոտյան | «Հրապարակ» 06.12.2019

ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը շաղկապում ենք արտաքին ու ներքին քաղաքական խմորումների հետ։ Այս մասին ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելով, որ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը վերահաստատում է ամբողջությամբ:

«Ավելի մանրամասն ուսումնասիրելով ներկայացված մեղադրանքի հղումները, որոնք փորձ են` իրավական փաթեթավորում տալու բացառապես քաղաքական գործընթացին, գալիս ենք հետևյալ եզրակացությունը. հիշում եք Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված հայտնի հեռախոսազրույցի արտահոսքը, որտեղ իշխանավորները պնդում են և ասում են, որ Քոչարյանի նկատմամբ գործը ջուր է, եթե գնանք այս տրամաբանությամբ և դիտարկենք Պլատոնի կողմից նկարագրված 4 էլեմենտներով, ապա եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է»,-նշեց նա:

Արմեն Աշոտյանն ասաց, որ անհամբեր կսպասեն պատմության դատին տեսնելու համար, թե որ գործը կդառնա կրակ, հուր, հող:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»