«Հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին». Գ.Ծառուկյան

«Հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին». Գ.Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրությանը: «Աբովյանի ընտրություններում հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- խորհրդրանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԲՀԿ առաջնորդը։

Անդրադառնալով ընտրության նախօրեին «Քաղաքացիական Պայմանագրի» թեկնածուի նախընտրական ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի եւ բնակարանի դռան հրկիզմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ միջադեպն օր առաջ բացահայտվի: