Կոալիցիան, դատապարտում է առողջապահական ոլորտում կոռուպցիայի ցանակացած երևույթ

Կոալիցիան, դատապարտում է առողջապահական ոլորտում կոռուպցիայի ցանակացած երևույթ


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայկական առողջապահության ազգային խորհրդ» ՔՀԿ կոալիցիան մտահոգված է սույն թվականի մարտի 30-ին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Արսեն Դավթյանի բերման ենթարկվելու փաստով: Կոալիցիան, դատապարտում է առողջապահական ոլորտում կոռուպցիայի ցանակացած երևույթ, հատկապես երբ այն դրսևորվում է գերատեսչական մակարդակում: Հարկ է ընգծել, որ այս ոլորտում ցանակացած ապօրինություն ու հանցագործություն ուղված է ոչ թե որևէ մեկի, այլ ամբողջ համակարգի, պետության, հանրության, բժշկի, բուժառուի ու հատկապես բժշկական ծառայություններից օգտվող երեխաների դեմ:

Ուստ մարդու առողջության ու երկարակեցության համար պայքարողներն ու պատասխանատուները պետք է լինեն ազնվագույն և նվիրյալ անձիք: Հայկական առողջապահության ազգային խորհուրդ-կոալիցիան հույս ունի և ակնկալում է, որ բոլոր մեղավորները կպատժվեն արժանավույն: Հայաստանում պետք է արմատախիլ արվեն ցանկացած կամայականություն, ամենաթողություն և անտարբերություն, հատկապես երբ դրանք արտահայտվում են թերևս ամենակարևոր օղակում՝ առողջապահության ոլորտում, այն պետք է ու պատրատվոր է մնալ անբասիր: Առողջապահության նախարարության առաքելությունն անկախ քաղաքական փոփոխություններից ու հայացքներից ծառայում է ի շահ հասարկության և քաղաքացու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: