Նախագահ դառնալուց հետո Զելենսկին խոստացել է երթեւեկել հեծանվով

Նախագահ դառնալուց հետո Զելենսկին խոստացել է երթեւեկել հեծանվով

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ ընտրվելու դեպքում կերթեւեկի հեծանվով։ Այս մասին հայտնում է Украинские новости-ն։ Զելենսկին նկատել է, որ հեծանվով երթեւեկելը ավելի համար է եւ առողջարար։ Նա նաեւ նկատել է, որ իր անվտանգության աշխատակիցները սակայն իրեն խորհուրդ չեն տալիս երթեւեկել հեծանվով նույնիսկ հիմա, ելնելով անվտանգության նկատառումներից։ Հիշեցնենք, որ Զելենսկին հավաքել էր ավելի քան 30 տոկոս, իսկ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, ընդամենը 17 տոկոս։ Երրորդ տեղում Յուլյա Տիմոշենկոն է՝ 12,5 տոկոս քվեով։ Մասնագետները կարծում են, որ նոր նախագահը կընտրվի երկրորդ փուլում։