«Հրապարակ»․Փաշինյանը տնտեսական հեղափոխությունը սկսում է մարզերից

«Հրապարակ»․Փաշինյանը տնտեսական հեղափոխությունը սկսում է մարզերից

Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Լոռու մարզ, որտեղ անցկացվելու է տնտեսական ֆորում՝ տասնյակ գործարարների, ինչպես նաեւ պատգամավորների մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գրեթե բոլոր մարզերում նմանատիպ ֆորումներ անցկացնել եւ կոչ անել մարզերում ներդրումային ծրագրերի իրականացման։

Մեկնարկը տրվել է Տավուշի մարզից՝ անցած տարվա սեպտեմբերին։ Իսկ հիմա, երբ  կառավարության ծրագրի ընդունմամբ հայտարարվել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին, նախատեսում են կազմակերպվող ֆորումներն ավելի ներկայացուցչական դարձնել։