Իմաստունների խորամիտ խոսքը

Իմաստունների խորամիտ խոսքը

•    Փառքը թույն է, այն պետք է ընդունել փոքր չափաբաժնով։
•    Մոր սիրտը անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։
•    Այնտեղ, որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն։
Օ. Բալզակ
•    Չարությունը շատ ավելի արագ է ստեղծվում, քան շտկվում է։
•    Քաղաքականությունում մեծ բարեփոխումներ տեղի կունենան, եթե իմաստությունը տարածվի նույնքան դյուրին կերպով, որքան հիմարությունը։
•    Խաղաղեցնել ագրեսորին` նշանակում է կերակրել կոկորդիլոսին այն հույսով, որ նա վերջում քեզ է հոշոտելու։
Ու. Չերչիլ
•    Պատմության կողքին քաղաքականությունն անեկդոտից ոչ ավելի մի բան է։
•    Մի վախեցեք կատարելագործվելուց՝ միևնույն է դուք դրան երբեք չեք հասնելու։
Ս. Դալի
•    Ծեր դառնալու արվեստը մեծ բան չէ, արվեստը ծերությունը հաղթահարելն է։
•    Ուժեղ կիրքն այնքան էլ հարատև չէ։ Բարիք ես կորցնում՝ քիչ բան ես կորցնում, պատիվ ես կորցնում՝ շատ բան ես կորցնում, համարձակություն ես կորցնում՝ կորցնում ես ամեն ինչ։

•    Ոչինչ ավելի վտանգավոր չէ այն տխմարից, ով ձգտում է խելոք ձևանալ։
•    Դատավորի առաջին պարտականությունն է լսել մեղադրյալին։
Յ. Գյոթե
•    Թագավորներ չեն ծնվում, այդպիսիք դառնում են համընդհանուր մոլորության հետևանքով։
•    Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել։
Բ. Շոու
•    Ինձ համար ավելի հեշտ է խաղաղեցնել ամբողջ Եվրոպան, քան մի քանի կնոջ…
Լյուդովիկոս 14
•    Ավելի լավ է եղիր պարզ ու ազնիվ, քան խելացի ու կեղծ։
Սոֆոկլես
•    Կանայք ընդունակ են ամեն ինչի, տղամարդիկ՝ մնացածին…
Ա. Ռենյե
•    Յուրաքանչյուրը ջանում է խելոք ձևանալ, իսկ նա, ով այդպիսին լինել չի կարող, գրեթե միշտ խորամանկ է։
Ս. Ջոնսոն
•    Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է։
Բ. Նապոլեոն
•    Չափից ավելի ճկված աղեղնալարը կոտրում է աղեղը։
Ֆ. Շիլլեր
•    Հարկ չկա ասել այն ամենը, ինչ գիտես, բայց մշտապես պետք է իմանալ, թե ինչ ես ասում։
Է. Կլաուդիոս
•    Աղմկարարությունը ոչինչ չի ապացուցում, շատ հաճախ մի ձու ածած հավն է այնպես կչկչում, կարծես աստերոիդ է բերել։
Մ. Տվեն
•    Բնությունը ոչ մի իրավունք չի ճանաչում, նրան հայտնի են միայն օրենքները։
Ջ. Ադամս
•    Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես։
Ա. Լինկոլն
•    Ազատությունն այն է, որ կախում ունես միայն օրենքներից։
•    Ուրիշի գաղտնիքը հայտնելը դավաճանություն է, սեփականը հայտնելը՝ հիմարություն։
Մ.Վոլտեր
•    Բարի լինելը շատ հեշտ է, արդարացի լինելը՝ ահա թե ինչն է դժվար։
Վ. Հյուգո
•    Համեստը նա չէ, ով անտարբեր է գովասանքի հանդեպ, այլ նա, ով ուշադիր է կշտամբանքի հանդեպ։
Ֆ. Ժան Պոլ
•    Ով ոչինչ չգիտի, ստիպված է ամեն ինչին հավատալ։
Ու. Էշենբախ
•    Ավելի լավ է վաստակել չստանալով, քան ստանալ չվաստակելով։
Ա. Բելի
•    Մանր անձրևը երկար է կաթկթում, հեղեղը կարճատև է։
Վ. Շեքսպիր
•    Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։
•    Վատ են ապրում նրանք, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում լավ ապրելու են պատրաստվում։
Պ. Սիրիոս
•    Մարդուն շատ ավելի դժվար է տեղաշարժել առաջին դիրքից ու բերել երկրորդ տեղը, քան երկրորդից հասցնել վերջին տեղը։
•    Կարելի է փախչել հայրենիքից, սակայն ինքդ քեզանից չես փախչի։
Կ. Հորացիոս
•    Պատերազմներ սկսում են, երբ ցանկանում են, բայց ավարտվում են, երբ կարողանում են։
Ն. Մաքիավելի
•    Երբ ի հայտ է գալիս բռնապետը, նա առաջ է քաշվում որպես ժողովրդի դրածո։
Պլատոն

Տարբեր աղբյուրներից հավաքագրեց՝
Միսակ Նազարյանը