ԱՄՆ-ն հիմա էլ Հնդկաստանին է համոզում հրաժարվել ռուսական սպառազինություններից

ԱՄՆ-ն հիմա էլ Հնդկաստանին է համոզում հրաժարվել ռուսական սպառազինություններից

Միացյալ Նահանգները, Թուրքիայից բացի, հիմա էլ անցել է Հնդկաստանին համոզելու՝ հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մտադրությունից։ Վաշինգտոնը Նյու Դելիին հասկացրել է, որ կարող է սանկցիաներ նրա դեմ, եթե վերջինս որոշի ռազմատեխնիկական գործակցություն ծավալել Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական եւ Հարավային Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիս Վելսը։ «Չկան լայն բացառություններ, կամ բացառություններ, որոնք վերաբերում են Ս-400 համակարգերին։ Մենք լրջագույնս անհանգստացած ենք այդ համակարգի գնման մտադրությունից եւ շարունակում ենք բանակցությունները, հասկանալու համար, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն կամ մյուս մատակարարները՝ Հնդկաստանին օգնելու համար»,- ասել է Վելսը, հիշեցնելով, որ Նյու Դելիի կողմից ըստ անցյալ տարվա հոկտեմբերին Պուտինի Հնդկաստան կատարած այցի արդյունքում արած հայտարարությունը ռուս-հնդկական ռազմական մատակարարումների մասին, արդեն իսկ պոտենցիալ կերպով հիմքեր է ստեղծում Հնդկաստանի հանդեպ սանկցիաներ կիրառելու։