Ծառուկյանն ավելի շատ գործ է անում, քան գյուղնախարարությունը․ Գեւորգ Պետրոսյան

Ծառուկյանն ավելի շատ գործ է անում, քան գյուղնախարարությունը․ Գեւորգ Պետրոսյան

Քիչ առաջ «Հանրային հեռուստաընկերությունում» Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

Հակադարձելով Ղազարյանի դիտարկումներին՝ ԱԺ պատգամավորը մի քանի հայտարարություններ արեց պատգամավորական պարտականությունների և անցումային արդարադատության վերաբերյալ:


«Պագամավորի պարտականությունը հայելու առաջ շպարվելն ու կցկտուր, կմկմալով ելույթ ունենալը չի: Մեր խմբակցության պատգամավորները մարզերով ընկած մի շարք խնդիրներ են լուծում, իսկ պարոն Ծառուկյանը միայնակ ավելի շատ գործ է անում, քան ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը», նշեց Պետրոսյանը:
Ինչ վերաբերվում է դատական համակարգի բարեփոխումներին, մասնավորապես անցումային արդարադատությանը, պատգամավորը արձագանքեց հետևյալ կերպ. «Մեռանք էդ մասին խոսելով, ի՞նչ անենք, էթանք դանակով խփե՞նք էն մարդկանց, ովքեր մինչև հիմա մարդկային հասկանալի լեզվով չեն բացատրել՝ դա ինչ ա»: