Կշեռքի հակառակ նժարներին կարող են դրվել Փարիզ-Անկարա եւ Փարիզ-Երեւան հարաբերությունները 

Կշեռքի հակառակ նժարներին կարող են դրվել Փարիզ-Անկարա եւ Փարիզ-Երեւան հարաբերությունները 

Փարիզի ձգտումը ցույց տալ, որ բոլորանվեր կերպով աջակցում է Երեւանին, կարող է բարդ իրավիճակ ստեղծել ֆրանս-թուրքական հարաբերությունների համար։ Նման կարծիք արտահայտել է Բորդոյի համալսարանի հետազոտող Նիկոլյա Մոնսոն՝ Al-Monitor-ի փոխանցմամբ։ Անդրադառնալով Ֆրանսիայի վերջին հայտարարություններին՝ ֆրանս-թուրքական հարաբերությունների մասնագետը Փարիզին ողջամտության կոչ է արել եւ նկատել, որ դեռեւս շատ կանուխ է խոսել, թե ինչ կարող են նշանակել ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննայի խոսքերը եւ թե դրանք ինչպես կազդեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա։

Մոնսոն նշել է, որ Փարիզը Հայաստանի եւ ԼՂ հայության հետ իր համերաշխության հավաստիացումները պետք է դեկլարատիվ դաշտից բերի կոնկրետ գործողությունների դաշտ եւ իրապես ցույց տա, որ ոչ միայն դեկլարատիվ հայտարարություններ կարող է անել, այլ նաեւ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Սա պետք է լինի Կոլոննայի հատարարության էությունը՝ կապված Հայաստանին զենքի մատակարարման հետ։ Ֆրանսիացի փորձագետը ուշադրության է հրավիրել այն, թե ինչ զենք զինամթերք կմատակարարվի Հայաստանին եւ ինչ քանակությամբ։ Ըստ նրա, Փարիզը կարող է Անկարային հիմնավորել իր քայլերը, սակայն եթե հարձակողական սպառազինություն մատակարարվի դա արդեն նոր «խաղ» է նշանակում։ Իսկ եթե հանկարծ ֆրանսիական սպառազինությունը Հայաստանի ձեռքով սկսեց աշխատել Ադրբեջանի դեմ, ապա իրավիճակը անհամեմատ ավելի բարդ կլինի։

Մոնսոն արձանագրել է, որ ֆրանս-թուրքական հարաբերությունները լարված են եղել վերջին մի քանի տարիներին, սակայն նաեւ նշել է, որ այն կարծիքին չէ, թե Ղարաբաղյան ներկայիս իրադրությունը, ներառյալ նաեւ Կոլոննայի հայտարարությունները կարող են դառնալ շրջադարձային պահ դրանց համար։ Կոլոննայի հայտարարությունը, ֆրանս-թուրքական հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրների առկայությամբ հանդեր, մի քանի ուղղություններ է «սպասարկում», որտեղ հստակ է այն, որ Անկարայի հետ հավելյալ խնդիր հարուցելու նպատակ չկա։ Այդ ուղղություններն են՝ 

• Հայաստանին, որ Փարիզը Երեւանին մենակ չի թողնի 

• Ֆրանսահայ համայնքին, որ որ Փարիզը Երեւանի կողքին է 

• ԵՄ-ին եւ հայամետ ճամբարի երկրներին, որ Փարիզն անկեղծ է Երեւանին աջակցելու հարցում 

• Փարիզը Անկարայի դեմ չէ, որ ուղղում է սլաքները։ Այդուհանդերձ, կա մտավախություն, որ կարող է կշեռքի հակառակ նժարներին հայտնվեն ֆրանս-թուրքական եւ հայ-ֆրանսիական հարաբերությունները։